Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին: Զեկ.Ա.Սանթրոսյան 2. Դիլիջան համայնքի 2017թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում կատարելու մասին: Զեկ.Ա.Սանթրոսյան 3. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 4054,5քմ ընդհանուր մակերեսով թվով 4 հողամասերը և <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 14235.0քմ ընդհանուր մակերեսով թվով 14 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու, ինչպես նաև մեկնարկային գները հաստատելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 4. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 160.0քմ մակերեսով հողամասը և պետական սեփականություն հանդիսացող <<Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերից>> 1600.0քմ մակերեսով հողամասը մրցույթի միջոցով, կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, ինչպես նաև հողամասերի կառուցապատման իրավունքի պայմանները, տարեկան վճարի մեկնարկային գները հաստատելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 5. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 177.1քմ մակերեսով հողամասը և <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 92001.1քմ ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերը մրցույթի միջոցով, վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, ինչպես նաև հողամասերի վարձակալության իրավունքի տարեկան վճարի մեկնարկային գները հաստատելու մասին: Զեկ.Ա.Սանթրոսյան 6. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի միջնակարգ դպրոցի օժանդակ շինությունները անվճար օրինականացնելու և դպրոցի շենք-շինությունների սպասարկման հողամասի գլխավոր հատակագիծը փոփոխելու համաձայնություն տալու մասին: Զեկ.Ա.Սանթրոսյան 7. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող ՎԱԶ 2123 մակնիշի ավտոմեքենան աճուրդ-վաճառքի ներկայացնելու և նրա մեկնարկային գինը հաստատելու մասին: Զեկ.Ա.Սանթրոսյան
|