Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. նոյեմբերի 13-ի թիվ 1021-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 67/6 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Նորայր Ռուշանի Դավթյանի կողմից ինքնակամ կառուցված 22․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 22112023-11-0023/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Նորայր Դավթյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 67/6 հասցեի ավտոտնակը՝ 22․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 22․4քմ հողամասը, համապատասխանաբար, 51879 դրամ և 153089 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 22․4քմ հողամասը քաղ. Նորայր Ռուշանի Դավթյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 67/6 հասցեի ավտոտնակը՝ 22․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 22․4քմ հողամասը, համապատասխանաբար, 51879 դրամ և 153089 դրամ արժեքներով քաղ. Նորայր Ռուշանի Դավթյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը |