Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի թիվ 65 շենքի թիվ 19, երեք սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալ Ալվարդ Հրաչիկի Գևորգյանի ընտանիքին օտարելու մասին: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող, Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի թիվ 65 շենքի թիվ 19, երեք սենյականոց՝ 73,97 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը վարձակալ Ալվարդ Հրաչիկի Գևորգյանի ընտանիքին ուղղակի վաճառքի միջոցով, 110955 դրամ արժեքով (մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |