Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 139-րդ մասի առաջին կետը, 142-րդ մասի 2-րդ կետը, ՀՀ Կառավարության «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ, ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ (ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ), ՄԱՆԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ, ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ԿԱՊԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՅԼ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ՌԵԺԻՄԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1 փետրվարի 2007 թվականի N 201-Ն որոշման Հավելված N 5-ի 20-րդ կետը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 5 հոկտեմբերի 2023 թվականի N 1713-Ն որոշման առաջին մասի 3-րդ կետը․ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
- Դիլիջան համայնքի ենթակայությամբ գործող արտադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել աշխատակարգ 6-օրյա աշխատանքային ռեժիմ՝ երկուշաբթիից–շաբաթ։ Աշխատանքային օրվա սկիզբը սահմանելով 10։20–ը, աշխատանքային օրվա ավարտը՝ 18։00–ն, ընդմիջում՝ 13։00-14։00–ն։
- Արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամանակի տևողությունը սահմանել շաբաթական 24 ժամ՝ մանկավարժական աշխատանքի 1 դրույքաչափի համար։
|