Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արթուր Հենրիկի Աղաբեկյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 30 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան 680.0քմ տնամերձ հողամասին կից գտնվող /Սայաթ-Նովայի փողոցի թիվ 30/1 հասցեի/ 323.1քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 323.1քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 30/1 հասցեի 323.1քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 401290 /չորս հարյուր մեկ հազար երկու հարյուր իննսուն/ դրամ արժեքով օտարել քաղ. Արթուր Աղաբեկյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 30/1 հասցեի 323.1քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 401290 /չորս հարյուր մեկ հազար երկու հարյուր իննսուն/ դրամ արժեքով, քաղ. Արթուր Հենրիկի Աղաբեկյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|