Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 47
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ 66 ՀԱՍՑԵԻ 2 ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ 45,4 ՔՄ ՏԱՐԱԾՔՈՎ, «ՍOՍ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող  ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 24 և 25 աշխատասենյակները՝ ընդհանուր 45,4 քմ տարածքով Դիլիջան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի թիվ 070-Ա որոշմամբ անհատույց օգտագործման (փոխատվության) է հանձնվել «ՍOՍ Մանկական Գյուղեր» Հայկական բարեգործական հիմնադրամին՝  3 տարի ժամկետով։ Հիմնադրամի տնօրենը խնդրել է երկարաձգել աշխատասենյակների անհատույց օգտագործման ժամկետը մինչև 2028 թվականը՝ «Ընտանիքի ամրապնդման շարժական աջակցության տրամադրում Տավուշի մարզի խոցելի երեխաներին, երիտասարդներին և իրենց ընտանիքներին, այդ թվում՝ տեղահանված բնակչությանը» և  «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տնտեսական հզորացում» ծրագրերի իրականացման համար:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող  ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 24 և 25 աշխատասենյակների՝ ընդհանուր 45,4 քառ. մետր տարածքով,  անհատույց օգտագործման (փոխատվության) ժամկետը երկարաձգելու մինչև 2028 թվականը՝ «Ընտանիքի ամրապնդման շարժական աջակցության տրամադրում Տավուշի մարզի խոցելի երեխաներին, երիտասարդներին և իրենց ընտանիքներին, այդ թվում՝ տեղահանված բնակչությանը» և  «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տնտեսական հզորացում» ծրագրերի իրականացման համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner