Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. սեպտեմբերի 24-ի թիվ 1020-Ա որոշմամբ, 2024թ. հոկտեմբերի 25-ին վարձակալության իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական հողերից 7110․5քմ մակերեսով հողամասը, որպես արոտավայր /ԼՈՏ-13(Վ-24), Դիլիջան համայնք, գյուղ Թեղուտ 11-029-0062-0012 ծածկագրով/, 25 տարի ժամկետով, 71105 դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 71105 դրամ տարեկան վարձավճարի առավելագույն գնով հաղթեց Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 3-րդ փողոց, թիվ 3 տան բնակիչ Արթուր Բեգլարյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 4 արձանագրությունը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 4 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական հողերից 7110․5քմ մակերեսով հողամասը որպես արոտավայր /Դիլիջան համայնք, գյուղ Թեղուտ 11-029-0062-0012 ծածկագրով/, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, տրամադրել Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 3-րդ փողոց, թիվ 3 տան բնակիչ Արթուր Բեգլարյանին: Հողամասի տարեկան վարձավճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 71105 /յոթանասունմեկ հազար հարյուր հինգ/ դրամ:
2.Կնքել հողի վարձակալության իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Արթուր Բեգլարյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051344 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վարձավճարը, այն է` 71105 դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 3556 դրամ նախավճարը ներառվում է տարեկան վարձավճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 1-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: