Համաձայն ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025թ. սեպտեմբերի 02-ի թիվ ՏԴ/0462/02/25 գործով վճռի և 2021թ․ դեկտեմբերի 30-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոց (նախկինում Սովետների) թիվ 15 հասցեի բնակելի տունը և տնամերձ հողամասը պատկանում է քաղաքացի Գայանե Աշոտի Միքայելյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված բնակելի տան և տնամերձ հողամասի փաստաթղթային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Խորհուրդների փողոց թիվ 15 հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 520.0քմ:
Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան ձևափոխությունների շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղաքացի Գայանե Աշոտի Միքայելյանը ձեռք է բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3) կետի և 38.1-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` `
1.Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. մարտի 17-ի «Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոց թիվ 15 հասցեի բնակելի տան և տնամերձ հողամասի փաստաթղթային կարգավիճակի մասին>> թիվ 259-Ա որոշումը չեղյալ ճանաչել:
2. Հաստատել Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոց թիվ 15 հասցեի անշարժ գույքի գլխավոր հատակագիծը՝ 520.0քմ մակերեսով, քաղաքացի Գայանե Աշոտի Միքայելյանի (ծնված 04.04.1985թ.) սեփականության իրավունքով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
3. Պարտավորեցնել քաղ․ Գայանե Միքայելյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: