Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ․ Սեդա Լևոնի Մարտիրոսյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 26/20 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող կենցաղային իրերի վերանորոգման կետի սպասարկման 0․003834հա հողամասին կից գտնվող /Շահումյան փողոց, թիվ 26/10 հասցեի/ 0․00226հա մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0․00226հա հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 26/10 հասցեի 0․00226հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 154456 /հարյուր հիսունչորս հազար չորս հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Սեդա Լևոնի Մարտիրոսյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 26/10 հասցեի 0․00226հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 154456 /հարյուր հիսունչորս հազար չորս հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Սեդա Լևոնի Մարտիրոսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |