Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 12-րդ կետերի պահանջներով, համաձայն Դիլիջանի համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Անահիտ Մարգարյան Վլադիմիրի» դիմում-հայտերը՝
1.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Անահիտ Մարգարյան Վլադիմիրի» դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման և ոգելից խմիչքների իրացման թույլտվություն 01.10.2024- 31.12.2024թ-ի համար։
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ տուրքի գանձումները կատարել ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 1-ի թիվ 530–Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է սույն թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։