Այսօր: Շաբաթ, 6 Հուլիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 հուլիսի 2024 թ.

ՔԱՂ. ՌՈՍՏԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. մայիսի 30-ի թիվ 675-Ա որոշմամբ 2024թ. հուլիսի 01-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Հովք գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերից 700․0քմ /11-044-0305-0005 ծածկագրով/, 1106․6քմ /11-044-0308-0050 ծածկագրով/ և 11120․7քմ /11-044-0317-0020 ծածկագրով/ հողամասերը որպես վարելահող մեկ աճուրդային լոտով /Լոտ-7(ԳՀ-24) / 105000 դրամ, 165990 դրամ և 1668105 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 110250 դրամ, 174290 դրամ և 1751511 դրամ առավելագույն գնով հաղթեց Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 1-ին փողոց, թիվ 75 տան բնակիչ Ռոստամ Սահակյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 9 արձանագրությունը:
Նշված հողամասերը չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Գյուղատնտեսական նշանակության հողերի կազմում, ըստ հողատեսքի՝ վարելահող:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`

1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 9 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից, Հովք գյուղի տարածքում գտնվող 700․0քմ /11-044-0305-0005 ծածկագրով/, 1106․6քմ /11-044-0308-0050 ծածկագրով/ և 11120․7քմ /11-044-0317-0020 ծածկագրով/ մակերեսներով հողամասերը, որպես վարելահող օտարել Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 1-ին փողոց, թիվ 75 տան բնակիչ Ռոստամ Սահակյանին:
2.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Ռոստամ Սահակյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 110250 դրամ, 174290 դրամ և 1751511 դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 52500 դրամ, 82995 դրամ  և 834053 դրամ նախավճարները ներառվում են հողամասերի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>>  օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 1-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ   Լիպարիտ Սանթրոսյան   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner