Դիլիջան համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից Դիլիջան համայնքի ֆոնդային բյուջե է վճարվել 2729398 դրամ: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 27.07.2006թ. թիվ 1098-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի Դիլիջան համայնքի ղեկավարը նշված ֆինանսական միջոցի օգտագործման վերաբերյալ ավագանու քննարկմանն է ներկայացրել կապիտալ ծախսերի երկու ծրագիր` «Դիլիջան համայնքի Երկրագիտական թանգարանի նորոգում» և « Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 9 շենքի տանիքի նորոգում»: Ելնելով վերոգրյալից՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը, Դիլիջան համայնքի 2016թ. Բյուջեի ֆոնդային մասի այլ հիմնական միջոցների իրացումից եկամուտներն ավելացնել 2729398 դրամով և ուղղել «Բնակարանային շինարարություն»/բաժին 06, խումբ 01 դաս 01, հոդված 5113/, «Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 9 շենքի տանիքի նորոգում» ծրագրի իրականացմանը, որի ընդհանուր արժեքը կազմում է 4049150 դրամ: |