Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ
· Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 41/7 հասցեի, համայնքի սեփականությունը հանդիսացող 11-042-0045-0047 ծածկագրով հողում քաղ.Խաչիկ Գևորգի Պետրոսյանի կողմից կառուցված է ինքնակամ շինություն. մասնավորապես առևտրի սրահ 32.56 քմ մակերեսով:
· Դիլիջան համայնքի Գոշ գյուղի , համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 11-023-0303-0033 ծածկագրով հողում քաղ.Սերոբ Ասկանազի Ալիխանյանի կողմից կառուցված է ինքնակամ շինություն. մասնավորապես անասնաշենք՝ 99.42 քմ մակերեսով:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Դիլիջանի համայնքապետարանի գույքացանկում համապատասխան հետևյալ արժեքով ընդգրկել.
· Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 41/7 հասցեի, համայնքի սեփականությունը հանդիսացող 11-042-0045-0047 ծածկագրով հողում կառուցված ինքնակամ շինություն. մասնավորապես առևտրի սրահ 32.56 քմ մակերեսով- 252014 դրամ:
· Դիլիջան համայնքի Գոշ գյուղի , համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 11-023-0303-0033 ծածկագրով հողում կառուցված ինքնակամ շինություն. մասնավորապես անասնաշենք՝ 99.42 քմ մակերեսով- 87490 դրամ: |