Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 31-ի թիվ 163-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 65/6 հասցեի 18․8քմ հողամասում, քաղ. Գագիկ Վասիլի Վասիլյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 18․8քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 08112024-11-0022/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գագիկ Վասիլյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2024թ. նոյեմբերի 15-ի թիվ 815-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Գագիկ Վասիլի Վասիլյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 65/6 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 18․8քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 18․8քմ հողամասը, համապատասխանաբար, 43541 դրամ և 128485 դրամ արժեքներով օտարել քաղ. Գագիկ Վասիլի Վասիլյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Գագիկ Վասիլյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 128485 /հարյուր քսանութ հազար չորս հարյուր ութսունհինգ/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 43541 /քառասուներեք հազար հինգ հարյուր քառասունմեկ/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: