Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ, կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4.2-րդ, 9-րդ, 11-րդ, կետերի պահանջներով, հիմք ընդունելով «ԿԱՄՕՅԼ» և «ՖԼԵՇ ԷՔՍՊՐԵՍ» ՍՊ ընկերությունների հայտերը՝
1.Բավարարել դիմում-հայտը և «ԿԱՄՕՅԼ» ՍՊ ընկերությանը տրամադրել հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքի թույլտվություն 2024 թվականի համար։
2.Բավարարել դիմում-հայտը և «ՖԼԵՇ ԷՔՍՊՐԵՍ» ՍՊ ընկերությանը տրամադրել ժամը 24։00-ից հետո առևտրի օբյեկտների աշխատելու թույլտվություն 2024 թվականի համար։
3.Բավարարել դիմում-հայտը և «ՖԼԵՇ ԷՔՍՊՐԵՍ» ՍՊ ընկերությունը տրամադրել ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 01.10.2024 - 31.12.2024թթ-ի համար։
4.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ տուրքի գանձումները կատարել ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 1-ի թիվ 530–Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է սույն թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։