Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ․ Բորիս Արամայիսի Թամրազյանը՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 2-րդ փողոց թիվ 71 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.15հա հողամասին կից գտնվող /2-րդ փողոց թիվ 11/2 հասցեի/ 0.07336հա մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0.07336հա հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնչորսերորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 2-րդ փողոց թիվ 11/2 հասցեի 0.07336հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 895726 /ութ հարյուր իննսունհինգ հազար յոթ հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Բորիս Արամայիսի Թամրազյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 2-րդ փողոց թիվ 11/2 հասցեի 0.07336հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 895726 /ութ հարյուր իննսունհինգ հազար յոթ հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Բորիս Արամայիսի Թամրազյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: