Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արտաշես Վալերիի Մովսեսյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ․ թիվ 90/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 640.0քմ հողամասին կից գտնվող Օրջոնիկիձեի փողոց թիվ 10/11 հասցեի 50.0քմ մակերեսով և Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ․ թիվ 10/9 հասցեի 74․0քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 50.0քմ և 74․0քմ մակերեսներով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամասեր, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 10/11 հասցեի 50.0քմ մակերեսով և Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ․ թիվ 10/9 հասցեի 74․0քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 341715 /երեք հարյուր քառասունմեկ հազար յոթ հարյուր տասնհինգ/ դրամ և 505739 /հինգ հարյուր հինգ հազար յոթ հարյուր երեսունինը/ դրամ արժեքներով օտարել քաղ. Արտաշես Վալերիի Մովսեսյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 10/11 հասցեի 50.0քմ մակերեսով և Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ․ թիվ 10/9 հասցեի 74․0քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 341715 /երեք հարյուր քառասունմեկ հազար յոթ հարյուր տասնհինգ/ դրամ և 505739 /հինգ հարյուր հինգ հազար յոթ հարյուր երեսունինը/ դրամ արժեքներով քաղ. Արտաշես Վալերիի Մովսեսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: