Հիմք ընդունելով կորոնավիրուսի վարակի հետ կապված Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. Կորոնավիրուսի վարակի հետ կապված հարկադիր պարապուրդի ընթացքում 2020թվականի հուլիսի 1-ից Դիլիջանի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների վճարումը կատարել մինչև պարապուրդը նրանց միջին աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն դրույքաչափը: |