Համայնքի ղեկավարի առաջարկությամբ համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվում Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Մյասնիկյան 53 հասցեում գտնվող «Մշակույթի պալատի» 1-ին հարկի թիվ 7, 12,8 ք. մ մակերեսով սենյակը «Հայկական Կարմիր խաչի ընկերությանը» անհատույց օգտագործման հանձնելու մասին հարցը: Դիմելով համայնքի ղեկավարին, «Հայկական Կարմիր խաչի ընկերությունը» 25.07.2018թ. թիվ 289 գրությամբ հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018թ. ապրիլի 27-ի թիվ Մ-309-Ա որոշմամբ «Հայկական Կարմիր խաչի ընկերության» ներկայացված ծրագիրը որակվել է բարեգործական և ծրագրի իրականացման շրջանակներում անհրաժեշտ է ընկերությանը 3 տարի ժամկետով՝ անհատույց օգտագործման տրամադրել համապատասխան տարածք:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018թ. ապրիլի 27-ի թիվ Մ-309-Ա որոշումը և ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Մյասնիկյան 53 հասցեում գտնվող «Մշակույթի պալատի» 1-ին հարկի թիվ 7, 12,8 ք. մ մակերեսով սենյակը 3 տարի ժամկետով «Հայկական Կարմիր խաչի ընկերությանը» անհատույց օգտագործման հանձնելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: