Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 2096978 վկայականի՝ Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 110/1 հասցեի 0.04հա հողամասը հանդիսանում է քաղ. Մուշեղ Խաչատուրի Մնացականյանի սեփականությունը: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հասցեում ինքնակամ կառուցված բնակելի քոթեջը օրինական ճանաչելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն պետականորեն լիցենզավորված անձի կողմից կազմված հատակագծի` Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 110/1 հասցեի հողամասում ինքնակամ կառուցվել է (մինչև 01.08.2015թ.) 27.85քմ արտաքին մակերեսով քոթեջ /կցվում է գլխավոր հատակագիծը/: Հանձնաժողովը նշում է, որ նշված ինքնակամ շինությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոնների առանց էական խախտումների, առկա է հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը՝ ծածկագիր թիվ 2023KSDUCU: Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին, վերոգրյալ 27.85քմ արտաքին մակերեսով քոթեջը օրինականացնելու վերաբերյալ: Վերջինիս օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է 64500 / վաթսունչորս հազար հինգ հարյուր/ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1.Քաղ. Մուշեղ Խաչատուրի Մնացականյանի (ծնված 19.10.1963թ.) սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 110/1 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված 27.85քմ ընդհանուր արտաքին մակերեսով քոթեջը ճանաչել օրինական:
2.Պարտավորեցնել քաղ. Մուշեղ Մնացականյանիին.
1)Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայնքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերոգրյալ բնակելի քոթեջի օրինականացման դիմաց գանձվող օրենքով սահմանված վճարը, այն է՝ 64500 /վաթսունչորս հազար հինգ հարյուր/ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու /վերագրանցելու/ նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: