Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սերգեյ Թամամյանի լ/ա Ալիսա Թամրազյանը՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 5-րդ փողոց թիվ 109 հասցեի հողամասից առանձնացվող մասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, Հաղարծին գյուղի 5-րդ փողոց թիվ 109 հասցեի հողամասից առանձնացվող 0.01587հա մակերեսով հողամասին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե՝ Դիլիջան համայնք, գյուղ Հաղարծին, 5-րդ փողոց թիվ 109/1, իսկ մնացած 0.13713հա հողամասը և բնակելի տունը /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Հաղարծին, 5-րդ փողոց թիվ 109։
2.Պարտավորեցնել քաղ․ Սերգեյ Թամամյանին․
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: