Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արթուր Աղաջանյանը ՝ Դիլիջան համայնքի Հովք գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ «Երևան-Թբիլիսի խճուղի» հասցեի 5000.0քմ հողամասը, որի նկատմամբ ունի վարձակալության իրավունք, ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1152425 վկայականի /տրված 06.05.2005թ./, «Երևան-Թբիլիսի խճուղի» հասցեի 5000.0ք հողամասի վարձակալ է հանդիսանում քաղ. Արթուր Աղաջանյանը: Նշված 5000.0քմ մակերեսով հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնհինգերորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Հովք գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ «Երևան-Թբիլիսի խճուղի» հասցեի 5000.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 3960000 /երեք միլիոն ինը հարյուր վաթսուն հազար/ դրամ արժեքով օտարել քաղ. Արթուր Էդուարդի Աղաջանյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Հովք գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ «Երևան-Թբիլիսի խճուղի» հասցեի 5000.0քմ հողամասը, որի նկատմամբ քաղ. Արթուր Աղաջանյանն ունի վարձակալության իրավունք, նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 3960000 /երեք միլիոն ինը հարյուր վաթսուն հազար/ դրամ արժեքով քաղ. Արթուր Էդուարդի Աղաջանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: