Համայնքի ղեկավարին է դիմել Երևան քաղաքի Թումանյան 38 շենք 1/1 հասցեի բնակիչ Սերյոժա Գևորգյանը, հողամասի վարձակալության վճարի արտոնություն սահմանելու՝ 2019թ., 2020թ., և 2021թ. վարձավճարները 2022թ. վճարելու խնդրանքով: Սերյոժա Գևորգյանը Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում ունի վարձակալած 6.21221հա հողամաս, որի տարեկան վարձը կազմում է 745465 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` Դիլիջանի համայնքի ավագանին որոշում է.
Սահմանել Երևան քաղաքի Թումանյան 38 շենք 1/1 հասցեի բնակիչ Սերյոժա Գևորգյանի հողի վարձավճարի արտոնություն` հողամասի վարձակալության 2019թ. վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2020թ.: