Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 12-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 4.2-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ կետերի պահանջներով, համաձայն Դիլիջանի համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Ջուլետտա Հայրապետյան Արամի», «Աիդա Խեդոյան Յուրիկի» և «Դոլ-Մա-Մա», «Սի Փի Էս Էներջի գրուպ» ՍՊ ընկերությունների դիմում-հայտերը՝
1.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Ջուլետտա Հայրապետյան Արամի» դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 01.01.2025 - 31.03.2025թթ-ի համար։
2.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Աիդա Խեդոյան Յուրիկի» դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման և ոգելից խմիչքների իրացման թույլտվություն 01.01.2025- 31.12.2025թ-ի ժամանակահատվածի համար։
3.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Աիդա Խեդոյան Յուրիկի» դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.01.2025 - 31.12.2025թ-ի ժամանակահատվածի համար։
4.Բավարարել «Դոլ-Մա-Մա» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման և ոգելից խմիչքների իրացման թույլտվություն 01.01.2025- 30.06.2025թ-ի ժամանակահատվածի համար։
5.Բավարարել «Դոլ-Մա-Մա» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.01.2025 - 30.06.2025թ-ի ժամանակահատվածի համար։
6.Բավարարել դիմում-հայտը և «Սի Փի Էս Էներջի գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրել հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքի թույլտվություն 2025 թվականի համար։
7.Բավարարել դիմում-հայտը և «Սի Փի Էս Էներջի գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրել հեղուկ վառելիքների մանրածախ վաճառքի թույլտվություն 2025 թվականի համար։
8.Բավարարել դիմում-հայտը և «Սի Փի Էս Էներջի գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրել ժամը 24։00-ից հետո աշխատելու թույլտվություն 2025 թվականի համար։
9.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ տուրքի գանձումները կատարել ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831–Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:
10.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է սույն թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։