Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ՝ Արմեն Ալիխանյանը և Արմինե Ալիխանյանը՝ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 5 հասցեի հողամասից առանձնացվող մասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Օրջոնիկիձեի փողոց թիվ 5 հասցեի հողամասից առանձնացվող 0.00895հա մակերեսով հողամասին և բնակելի տանը /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե՝ Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Օրջոնիկիձեի փողոց թիվ 5/1, իսկ մնացած 0.01528հա հողամասը և բնակելի տունը /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Օրջոնիկիձեի փողոց թիվ 5։
2.Պարտավորեցնել համասեփականատերերին.
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: