Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. փետրվարի 11-ի թիվ 105-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 179/12 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում (հողամասը ընդհանուր բաժնային սեփականություն է 1-ին հարկի սեփականատիրոջ հետ) քաղ. Ռայա Գևորգի Գևորգյանի կողմից ինքնակամ կառուցված 17․9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 21022025-11-0051/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Ռայա Գևորգյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 179/12 հասցեի ավտոտնակը՝ 17․9քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 17․9քմ հողամասը (հողամասի 1/2 մասը) համապատասխանաբար, 48778 դրամ և 94099 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 17․9քմ հողամասը (հողամասը ընդհանուր բաժնային սեփականություն է 1-ին հարկի սեփականատիրոջ հետ) քաղ. Ռայա Գևորգի Գևորգյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 179/12 հասցեի ավտոտնակը՝ 17․9քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 17․9քմ հողամասը (հողամասը ընդհանուր բաժնային սեփականություն է 1-ին հարկի սեփականատիրոջ հետ) համապատասխանաբար, 48778 դրամ և 94099 դրամ արժեքներով քաղ. Ռայա Գևորգի Գևորգյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |