Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Հայկ Հայրապետյանը Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 11–003–0650–0003, 11–003–0650–0004, 11–003–0650–0002, 11–003–0650–0006, կադաստրային ծածկագրերով ընդհանուր 333,2 քմ տարածքով արոտավայրերը ջրամատակարարման խողովակաշարերի անցկացման և շահագործման նպատակով, կամավոր սերվիտուտի իրավունքով համապատասխան ժամկետով և վճարի դիմաց տրամադրելու խնդրանքով։
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21062023–11–0038, 21062023–11–0023, 28082023–11–0030, 01092023–11–0029 վկայականների Դիլիջան քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 11–003–0650–0003, 11–003–0650–0004, 11–003–0650–0002, 11–003–0650–0006, կադաստրային ծածկագրերով ընդհանուր 333,2 քմ տարածքով արոտավայրերը հանդիսանում են Դիլիջան համայնքի սեփականությունը: Հողամասը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 11–003–0650–0003, 11–003–0650–0004, 11–003–0650–0002, 11–003–0650–0006, կադաստրային ծածկագրերով ընդհանուր 333,2 քմ տարածքով արոտավայրերը ջրամատակարարման խողովակաշարերի անցկացման և շահագործման նպատակով, կամավոր սերվիտուտի իրավունքով, 5 (հինգ) տարի ժամկետով, տարեկան 100000 (հարյուր հազար) դրամ վարձավճարով Հայկ Հայրապետյանին տրամադրելուն:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրեսգրքի 210-րդ, 211–րդ, 216-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 11–003–0650–0003, 11–003–0650–0004, 11–003–0650–0002, 11–003–0650–0006, կադաստրային ծածկագրերով ընդհանուր 333,2 քմ տարածքով արոտավայրերը ջրամատակարարման խողովակաշարերի անցկացման և շահագործման նպատակով, կամավոր սերվիտուտի իրավունքով, 5 (հինգ) տարի ժամկետով տարեկան 100000 (հարյուր հազար) դրամ վարձավճարով Հայկ Հայրապետյանին տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |