Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի աղբահանության կազմակերպման հայեցակարգը հաստատելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 2. Դիլիջանի Գետափնյա փողոց թիվ 19/1 հասցեի 2067.3 քմ հողամասի կառուցապատման իրավունքը այլ անձի փոխանցելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 3. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի օժանդակ շինությունները օրինականացնելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 4. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերից>> 1000.0քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերը մրցույթի միջոցով, կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, ինչպես նաև հողամասերի կառուցապատման իրավունքի պայմանները, տարեկան վճարի մեկնարկային գները հաստատելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան
|