2019թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝ 1. Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 6500000/վեց միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամն ուղղել՝
1.1 01-01-01 «Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում » գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4233 (Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ) տնտեսագիտական հոդվածին 170000/մեկ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:
1.2 06-04-01 «Փողոցների լուսավորում » գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4212 (էներգետիկ ծառայություններ) տնտեսագիտական հոդվածին 4000000/չորս միլիոն/ ՀՀ դրամ
1.3 08-02-01 «Գրադարաններ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4511 (Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) տնտեսագիտական հոդվածին 30000/երեսուն հազար/ ՀՀ դրամ
1.4 08-02-04 «Այլ մշակութային կազմակերպություններ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4239 (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) տնտեսագիտական հոդվածին 300000/երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ
1.5 10-07-01-«Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) » գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվի 4729-(այլ նպաստներ բյուջեից) տնտեսագիտական հոդվածին 2000000/երկու միլիոն/ ՀՀ դրամ |