Դիլիջանի համայնքի ղեկավարի 2017թ. նոյեմբերի 13-ի թիվ 484-Ա որոշման համաձայն` համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 4054.5քմ ընդհանուր մակերեսով թվով 4 հողամասերը և <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 14235.0քմ ընդհանուր մակերեսով թվով 14 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված աճուրդային լոտերով, մակերեսներով, պայմաններով և մեկնարկային գներով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 4054.5քմ ընդհանուր մակերեսով թվով 4 հողամասերը և <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 14235.0քմ ընդհանուր մակերեսով թվով 14 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջակությանը և հաստատել մեկնարկային գները` համաձայն կից աղյուսակի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|