Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1.Դիլիջան համայնքի 2019թ. բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի մասին: Զեկ.Ա.Սանթրոսյան 2. Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի Գետափնյա փողոցի թիվ 21/2 հասցեի 945.2քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան
3. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 3912.7քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերը, գյուղատնտեսական նշանակության հողերից 17459.7քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերը աճուրդի և բնակավայրերի հողերից 799.0քմ մակերեսով հողամասը կրկնաճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու, ինչպես նաև մեկնարկային գները հաստատելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 4. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 25080.7քմ մակերեսով հողամասը մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, ինչպես նաև հողամասի վարձակալության իրավունքի տարեկան վճարի մեկնարկային գինը հաստատելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 5. Դիլիջանի համայնքի 2019թ.բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում կատարելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 6. Դիլիջան համայնքի ավագանու 2019թ. մայիսի 23-ի թիվ 72-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան
|