Դիլիջան համայնքում գործող «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպություն հաճախող հաշմանդամ երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի վարչական մասից կատարել հատկացում: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար ` համայնքի 2019թ. բյուջեի վարչական մասից «Սոցիալական հատուկ արտոնություններ»/բաժին 10, խումբ 07, դաս 01, հոդված 4639/ հատկացնել 480000 դրամ: |