Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ՝ Նվարդ Թամրազյանը, Արարատ Ստեփանյանը, Սուսաննա Ստեփանյանը, Գառնիկ Ստեփանյանը և Նվարդ Ստեփանյանը՝ Դիլիջան համայնքի գյուղ Հաղարծին 13-րդ փողոց, թիվ 12 հասցեի հողամասից առանձնացվող մասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, գյուղ Հաղարծին 13-րդ փողոց, թիվ 12 հասցեի հողամասից առանձնացվող 0.05018հա մակերեսով հողամասին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Հաղարծին 13-րդ փողոց, թիվ 12/1, իսկ մնացած 0.0515հա հողամասը և բնակելի տունը /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը ` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Հաղարծին 13-րդ փողոց, թիվ 12։
2.Պարտավորեցնել համասեփականատերերին.
<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: