|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 ապրիլի 2025 թվականի N 920-Ա |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԸ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով` Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1.Դիլիջան համայնքի վարչական տարածքում գտնվող Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող հենասյուները տրամադրել վարձակալության իրավունքով գովազդային վահանակներ տեղադրելու նպատակով՝ 1 հենասյան համար սահմանել ամսական 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ վարձավճար։
2. Վարձակալության առավելագույն ժամկետ սահմանել՝ 5 տարի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -13 ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԹԱԼԱՆՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|