Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել 1941-1945թ. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարելիցի կապակցությամբ պատերազմի մասնակից վետերաններին տալ դրամական օգնություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնութուն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Հայրենական Մեծ պատերազմի մասնակից վետերանին դրամական օգնություն տալու նպատակով Դիլիջանի համայնքի 2020թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից /հոդված 4891/ հատկացնել 175000(Մեկ հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ «Այլ մշակութային կազմակերպություններ» /բաժին 08 , խումբ 02 , դաս 04, հոդված 4729/ : |