Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջանի համայնքապետարանի կողմից «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությանը տրամադրել ֆինանսական օժանդակություն:
Ղեկավարվելով "Տեղական ինքնակառավարման մասին" օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով`հսմսյնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝
1. Դիլիջան համայնքի 2019թ. բյուջեի վարչական մասի «Զբոսաշրջություն» /բաժին 04, խումբ 07, դաս 03/հոդված 4639 կատարել տեղաշարժ հոդված 4819 700000 ՀՀ դրամ:
2. «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությանը Դիլիջան համայնքի 2019թ. բյուջեի վարչական մասից «Զբոսաշրջություն» /բաժին 04, խումբ 07, դաս 03/հոդված 4819 հատկացնել 700000 ՀՀ դրամ: |