Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոցի թիվ 83 շենքի թիվ 35, երեք սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալ Արևհատ Արշալույսի Ամիրյանի ընտանիքին օտարելու մասին: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող, Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոցի թիվ 83 շենքի թիվ 35, երեք սենյականոց՝ 91,1 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը վարձակալ Արևհատ Արշալույսի Ամիրյանի ընտանիքին ուղղակի վաճառքի միջոցով, 136650 դրամ արժեքով (մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |