Դիլիջանի համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Սամվել Եսայանը և Հայկ Շիրինյանը, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Աբովյան փողոց թիվ 1/4 հասցեի՝ իրենց սեփականությունը հանդիսացող 0.076հա հողամասի ճշտված սահմաններով հատակագիծը հաստատելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասի մակերեսը և սահմանները երբևէ փոփոխությունների չեն ենթարկվել, իսկ հողամասի հատակագծի ուրվագծային չափերը ենթակա են ուղղման /փոփոխման/, քանի որ վերջինս չի համապատասխանում հողամասի իրական սահմաններին: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում տեղի է ունեցել նշված 0.076հա հողամասի սահմանների ճշտում: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշտում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1.Հաստատել Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Աբովյան փողոց թիվ 1/4 հասցեի, քաղաքացիներ Սամվել Եսայանին և Հայկ Շիրինյանին պատկանող 0.076հա հողամասի ճշտված սահմաններով գլխավոր հատակագիծը /կցվում է հողամասի հատակագիծը/:
2.Պարտավորեցնել համասեփականատերերին.
1)Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: