Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 989
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 սեպտեմբերի 2024 թվականի N 989

ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 139 ՀԱՍՑԵԻ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ՓԱՍՏԱՑԻ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն 2012թ․ մայիսի 17-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի՝ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 139 հասցեի բնակելի տունը և տնամերձ հողամասը պատկանում է քաղաքացիներ Համլետ Հրանտի Մարկոսյանին, Սուսաննա Երվանդի Գալուստյանին, Դավիթ Հենրիկի Մարկոսյանին, Հրանտ Հենրիկի Մարկոսյանին, Արթուր Հենրիկի Մարկոսյանին և Հարություն Հենրիկի Մարկոսյանին: Վերջիններս դիմել են Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված բնակելի տան և տնամերձ հողամասի փաստաթղթային կարգավիճակը որոշելու և հողամասին կից փաստացի ավել օգտագործվող հողամասն իրենց օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 139 հասցեի տնամերձ հողամասը բաղկացած է 2 գույքային միավորներից, որոնց ընդհանուր մակերեսի չափը կազմում է 600.0քմ: Կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասը բաղկացած է 1821.0քմ և 495.0քմ փաստացի չափերով հողամասերից: Հանձնաժողովն առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին` նշված հողամասին կից փաստացի ավել օգտագործվող 1716.0քմ հողամասից 120.0քմ-ի (600.0քմx20%) նկատմամբ ճանաչել քաղաքացիներ Համլետ Հրանտի Մարկոսյանի, Սուսաննա Երվանդի Գալուստյանի, Դավիթ Հենրիկի Մարկոսյանի, Հրանտ Հենրիկի Մարկոսյանի, Արթուր Հենրիկի Մարկոսյանի և Հարություն Հենրիկի Մարկոսյանի սեփականության իրավունքը, իսկ մնացած 1596.0քմ (1716.0քմ-120.0քմ) հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացիներ Համլետ Հրանտի Մարկոսյանին, Սուսաննա Երվանդի Գալուստյանին, Դավիթ Հենրիկի Մարկոսյանին, Հրանտ Հենրիկի Մարկոսյանին, Արթուր Հենրիկի Մարկոսյանին և Հարություն Հենրիկի Մարկոսյանին:
Նշված 1596.0քմ հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում, ըստ գործառնական նշանակության բնակելի կառուցապատման, համաձայն Դիլիջան քաղաքի հաստատված գլխավոր հատակագծի: 
Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան ձևափոխությունների և կցակառուցումների շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջինիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղաքացիներ Համլետ Հրանտի Մարկոսյանը, Սուսաննա Երվանդի Գալուստյանը, Դավիթ Հենրիկի Մարկոսյանը, Հրանտ Հենրիկի Մարկոսյանը, Արթուր Հենրիկի Մարկոսյանը և Հարություն Հենրիկի Մարկոսյանը ձեռք են բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. դեկտեմբերի 31-ի թիվ 867 որոշման 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի,  Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1.Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման շրջանակներում Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 139 հասցեի 600.0քմ տնամերձ հողամասին կից փաստացի ավել օգտագործվող 1716.0քմ հողամասից 120.0քմ հողամասի և բնակելի տան ձևափոխությունների և կցակառուցումների նկատմամբ ճանաչել քաղաքացիներ Համլետ Հրանտի Մարկոսյանի (ծնված 10.10.1951թ.), Սուսաննա Երվանդի Գալուստյանի (ծնված 13.02.1953թ.), Դավիթ Հենրիկի Մարկոսյանի (ծնված 05.01.1985թ.), Հրանտ Հենրիկի Մարկոսյանի (ծնված 30.07.1978թ.), Արթուր Հենրիկի Մարկոսյանի (ծնված 17.09.1975թ.) և Հարություն Հենրիկի Մարկոսյանի (ծնված 07.04.1974թ.) սեփականության իրավունքը, իսկ 1596.0քմ հողամասն օտարել ուղղակի վաճառքի ձևով: Օտարվող հողամասի արժեքը կազմում է 3272263 դրամ /հաշվարկված է հողամասի կադաստրային արժեքի 30%-ի չափով/: Այսպիսով, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 139 հասցեի տնամերձ հողամասը բաղկացած է երկու գույքային միավորներից՝ 1821.0քմ և 495.0քմ մակերեսներով:
2․Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 139 հասցեի երկրորդ գույքային միավոր հանդիսացող 495.0քմ տնամերձ հողամասին տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կամոյի փողոց թիվ 139/1:
3.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
4.Պարտավորեցնել համասեփականատերերին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողի արժեքը` 3272263 /երեք միլիոն երկու հարյուր յոթանասուներկու հազար երկու հարյուր վաթսուներեք/դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>>  օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերիի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner