Դիլիջան համայնքի ղեկավարի 2019թ. հունիսի 12-ի թիվ 350-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 2-րդ փողոցի թիվ 21/1 հասցեի 358.5քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 2-րդ փողոցի թիվ 21/1 հասցեի 358.5քմ հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հող: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |