2024 թվականի հուլիսի մեկին Դիլիջան համայնքի ավագանու 10.05.2024թ․ թիվ 704–Ա և համայնքի ղեկավարի 30.05.2024թ․ թիվ 675–Ա որոշմամբ 01.07.2024թ․ աճուրդի ներկայացված ք․ Դիլիջան, Սայաթ-Նովայի փողոց թիվ 30/1 հասցեի, 11-003–0227–0021 կադաստրային ծածկագրով, բնակելի կառուցապատման 732.8 քմ մակերեսով՝ լոտ 46 (ՔՀ–24), հողամասի աճուրդի ընթացքում պարզվել է, որ Արթուր Հենրիկի Աղաբեկյանի լիազորված անձ Արմեն Համլետի Աղաբեկյանը աճուրդին ներկայացել է ոչ պատշաճ լիազորագրով, մասնավորապես վերը նշված լիազորագրով Արմեն Համլետի Աղաբեկյանին իրավունք չէր վերապահվել Արթուր Հենրիկի Աղաբեկյանի անունից մասնակցել աճուրդի, ձեռք բերել անշարժ գույք, կնքել պայմանագրեր։ Հաշվի առնելով նշված հանգամանքը աճուրդի մասնակիցների և կազմակերպիչների կողմից չի ստորագրվել աճուրդի մասին թիվ 8 արձանագրությունը։
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 69-րդ հոդվածի, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 15–րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի 01.07.2024թ. թիվ 8 արձանագրությունը՝
1.Դիլիջան համայնքի ք․ Դիլիջան, Սայաթ-Նովայի փողոց թիվ 30/1 հասցեի, 11-003–0227–0021 կադաստրային ծածկագրով, բնակելի կառուցապատման 732.8 քմ մակերեսով հողամասի 01.07.2024թ․ հայտարարված աճուրդը՝ լոտ 46 (ՔՀ–24), համարել չկայացած։
2.Համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ սահմանված կարգով հետ վերադարձնել աճուրդի մասնակից Արթուր Հենրիկի Աղաբեկյանի լիազորված անձ Արմեն Համլետի Աղաբեկյանի կողմից մուծված աճուրդի նախավճարի գումարը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: