Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 12 շենքի թիվ 26, երկու սենյականոց բնակարանը, ուղղակի վաճառքի միջոցով, վարձակալ Դավիթ Ռուբենի Շեկոյանի ընտանիքին օտարելու մասին:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող, Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 12 շենքի թիվ 26, երկու սենյականոց՝ 39,7ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը վարձակալ Դավիթ Ռուբենի Շեկոյանի ընտանիքին, ուղղակի վաճառքի միջոցով, 59550 դրամ արժեքով (մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |