Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>> 2016թ. դեկտեմբերի 20-ի թիվ 109 եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին>> թիվ 1918-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող, Աղավնավանք գյուղի 0.05հա մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող, 11-007-0104-0026 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի /ըստ հողատեսքի՝ արոտավայր/ նպատակային նշանակությունը փոխել որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հող, գործառնական նշանակությունը՝ կապի /հողամասի հատակագիծը կցվում է/: 2. «Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |