Ի փոփոխումն Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. դեկտեմբերի 23-ի «Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման շրջանակներում Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 144 հասցեի տնամերձ հողամասի 2-րդ և 3-րդ գույքային միավոր հանդիսացող հողամասերի գլխավոր հատակագծերը հաստատելու մասին» թիվ 1341-Ա որոշման և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով`
1. Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. դեկտեմբերի 23-ի «Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման շրջանակներում Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 144 հասցեի տնամերձ հողամասի 2-րդ և 3-րդ գույքային միավոր հանդիսացող հողամասերի գլխավոր հատակագծերը հաստատելու մասին» թիվ 1341-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝ «1083.2քմ»-ի փոխարեն կարդալ «1010․3քմ»։
2. Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. դեկտեմբերի 23-ի «Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման շրջանակներում Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 144 հասցեի տնամերձ հողամասի 2-րդ և 3-րդ գույքային միավոր հանդիսացող հողամասերի գլխավոր հատակագծերը հաստատելու մասին» թիվ 1341-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝ որոշման 4-րդ կետը չեղարկել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: