Կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի ներհամայնքային նշանակության ճանապարհների որոշ հատվածներում առաջացել են ջրափոսեր, որոնք ճանապարհները դարձնում են դժվարանցանելի, մասնավորապես՝ Սայաթ-Նովայի, Խ.Վաթինյանի, Խ.Հակոբջանյանի, 26 Կոմիսարների, Խորհուրդների, Անդրանիկի, Մոլդովական, Իվանովոյի փողոցները, Կալինինի փողոցի 1-ին նրբանցքը և Կալինինի փողոցի թիվ 185 բազմաբնակարան բնակելի շենքի բակային հատվածը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 42-րդ կետերի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1.Տալ հավանություն Սայաթ-Նովայի, Խ.Վաթինյանի, Խ.Հակոբջանյանի, 26 Կոմիսարների, Խորհուրդների, Անդրանիկի, Մոլդովական, Իվանովոյի փողոցների, Կալինինի փողոցի 1-ին նրբանցքի ճանապարհների փոսային նորոգման աշխատանքների և Կալինինի փողոցի թիվ 185 բազմաբնակարան բնակելի շենքի բակային հատվածի նորոգման իրականացմանը։
2.Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 40 000 000 /քառասուն միլիոն/ ՀՀ դրամ հատկացնել «04-05-01» Դիլիջան համայնք /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4251 /Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածին։
3. Համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով պատվիրել նախագծանախահաշվային փաստաթղթերը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |