Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 451
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մայիսի 2023 թվականի N 451

ՔԱՂ. ՍԱՄՎԵԼ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 2/22 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն 2015թ. նոյեմբերի 05-ի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 2/22 հասցեի ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղ. Սամվել Ալբերտի Ասատրյանը: Վերջինիս լիազորված անձ Անի Դավթյանը դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին` նշված ավտոտնակի զբաղեցրած հողամասը քաղ. Սամվել Ալբերտի Ասատրյանին օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման տվյալների՝ Շահումյան փողոց թիվ 2/22 հասցեի ավտոտնակի սպասարկման հողամասի չափը կազմում է 30.2քմ: Նշված 30.2քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային  օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Նշված հողամասի օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները:
Հանձնաժողովն առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ վերոնշյալ ավտոտնակի զբաղեցրած 30.2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, 206396 /երկու հարյուր վեց հազար երեք հարյուր իննսունվեց/ դրամ արժեքով քաղ. Սամվել Ալբերտի Ասատրյանին օտարելու վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի  դրույթներով`

1. Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 2/22 հասցեի ավտոտնակի զբաղեցրած 30.2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, 206396 /երկու հարյուր վեց հազար երեք հարյուր իննսունվեց/ դրամ արժեքով օտարել քաղ. Սամվել Ալբերտի Ասատրյանին (ծնվ. 16.04.1966թ.):
2. Կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Սամվել Ասատրյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողի արժեքը, այն է՝ 206396 /երկու հարյուր վեց հազար երեք հարյուր իննսունվեց/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել  Հայաստանի Հանրապետության  կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու /վերագրանցելու/ նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner