Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. նոյեմբերի 1-ի թիվ 977-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 57 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Լուսիկ Իլիզբարի Ղազարյանի կողմից ինքնակամ կառուցված 423․382քմ արտաքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 22112023-11-0041/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Լուսիկ Ղազարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 57 հասցեի անասնաշենքը՝ 423․382քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 1194․0քմ հողամասը, համապատասխանաբար, 1961106 դրամ և 8160155 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված անասնաշենքը և վերջինիս զբաղեցրած 1194․0քմ հողամասը քաղ. Լուսիկ Իլիզբարի Ղազարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 57 հասցեի անասնաշենքը՝ 423․382քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 1194․0քմ հողամասը, համապատասխանաբար, 1961106 դրամ և 8160155 դրամ արժեքներով քաղ. Լուսիկ Իլիզբարի Ղազարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |