|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 հունիսի 2018 թվականի N 57 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքում իրականացվող Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող NEAR-TS/2015/370-531 դրամաշնորհային ծրագրին համայնքի ներդրումը կազմում է 30000 եվրոյին համարժեք դրամ: Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվում հինգ մարդատար տրանսպորտային միջոց: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի ֆինանսական մասնակցությունն ապահովելու նպատակով համայնքի 2018թ. բյուջեի ֆոնդային մասից «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» /բաժին 01 , խումբ 01, դաս 01/ , հոդված 5129 հատկացնել 16200000 դրամ:
|
Կողմ -10 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|