Համայնքի ղեկավարին է դիմել Դիլիջան համայնքի ք.Դիլիջան Կալինինի փողոց 185 շենք բն. 20 հասցեի բնակիչ Դավիթ Հովհաննեսի Հակոբյանը (լիազորված անձ՝ Հովհաննես Հակոբյան), որպես զոհված սպայի ընտանիքի՝ BMW մակնիշի 09SS 066 պետհամարանիշով մեքենայի գույքահարկի զիջման խնդրանքով:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 903-Ն որոշումը, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.
Սահմանել գույքահարկից ազատվելու արտոնություն և ք.Դիլիջան Կալինինի փողոց 185 շենք բն. 20 հասցեի բնակիչ Դավիթ Հակոբյանին ազատել առաջացած 250880 /որից 23755 դրամ՝ տույժ/ դրամ գույքահարկի վճարից: |