Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 նոյեմբերի 2024 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 22/1 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 29102013-11-0026 վկայականի՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 1-ին փողոց թիվ 22/1 հասցեի 1160.0քմ հողամասը հանդիսանում է քաղաքացիներ Ժենիկ Խաչատրյանի, Շահեն Խաչատրյանի և Սասուն Խաչատրյանի սեփականությունը: Վերջիններս դիմել են Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հասցեում առկա ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինական ճանաչելու, հողամասի օրինական սահմանները ճշտելու և գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասի մակերեսը և սահմանները երբևէ փոփոխությունների չեն ենթարկվել, իսկ հողամասի հատակագծի ուրվագծային չափերը ենթակա են ուղղման /փոփոխման/, քանի որ վերջինս չի համապատասխանում հողամասի իրական սահմաններին: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման  և  չափագրման արդյունքում տեղի է ունեցել նշված 1160.0քմ հողամասի սահմանների ճշտում: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշտում: 
Հանձնաժողովը նշում է, որ համաձայն պետականորեն լիցենզավորված անձի կողմից կազմված հատակագծի` Դիլիջան  համայնքի Թեղուտ գյուղի 1-ին փողոց թիվ 22/1 հասցեի հողամասում առկա է ինքնակամ կառուցված 156.7416քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տուն /կցվում է գլխավոր հատակագիծը/: Հանձնաժողովը նշում է, որ նշված ինքնակամ շինությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոնների առանց էական խախտումների, առկա է հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը՝ ծածկագիր 2023KCAXKQ: Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել  համայնքի ղեկավարին, վերոգրյալ 156.7416քմ ընդհանուր արտաքին մակերեսով ինքնակամ բնակելի տունը օրինականացնելու վերաբերյալ: Վերջինիս օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է 189501 / հարյուր ութսունինը հազար հինգ հարյուր մեկ/ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ մասի,  «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1.Հաստատել Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 1-ին փողոց թիվ 22/1 հասցեի, քաղաքացիներ Ժենիկ Խաչատրյանին, Շահեն Խաչատրյանին և Սասուն Խաչատրյանին պատկանող բնակելի կառուցապատման 1160.0քմ հողամասի ճշտված սահմաններով գլխավոր հատակագիծը /կցվում է հողամասի հատակագիծը/:
2.Քաղաքացիներ Ժենիկ Խաչատրյանի, Շահեն Խաչատրյանի և Սասուն Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 1-ին փողոց թիվ 22/1 հասցեի հողամասում առկա բնակելի տունը՝ 156.7416քմ ընդհանուր արտաքին մակերեսով ճանաչել օրինական:
3.Պարտավորեցնել համասեփականատերերին.
1)Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայնքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերոգրյալ բնակելի տան օրինականացման դիմաց գանձվող օրենքով սահմանված վճարը, այն է՝ 189501 / հարյուր ութսունինը հազար հինգ հարյուր մեկ/ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու /վերագրանցելու/ նպատակով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ   Լիպարիտ Սանթրոսյան   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ   ՎԱԽԹԱՆԳ ԹԱՄՐԱԶՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner